Օր առաջ նախաձեռնեք Արցախի ճանաչման գործընթաց. ԱԺ փոխխոսնակը՝ Փարիզի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Նազրյան Իդալգո

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: 

«Սիրելի Անն Իդալգո,

Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից:

Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը մի՛շտ են ձեռք մեկնել հայերին, մեր ժողովուրդները մի՛շտ են առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով բարեկամություն արել:

Ուրեմն, խնդրում եմ, գործեք հիմա՛, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության, հանո՛ւն արդարության, հանո՛ւն Հայաստանի և Ֆրանսիայի անքակտելի բարեկամության:

Ջերմորեն»,- գրել է նա:

Նազարյանի նամակի բովանդակությունը՝ հայերենով, հետևյալն է.

«Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին նամակը կփոխանցվի հետևյալ բովանդակությամբ,

Սիրելի Անն Իդալգո,

Ընթերցեցի Nouvelles d'Arménie-ում հրապարակված Ձեր հարցազրույցը, որում ասում եք, որ «եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել... ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ»:

Անչափ շնորհակալ եմ Ձեր այս խիզախ ու միանշանակ դիրքորոշման համար:

Սիրելի Անն Իդալգո,

Արդեն 23-րդ օրն է իմ հայրենակիցներն անհավասար ուժերի պայքարում դիմադրում են Ադրբեջանին, որին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական դաշտում աջակցում է Թուրքիան: Նրանք մեր զինվորների՝ հայրենիքի պաշտպանների, առաջ կանգնեցնում են ոչ միայն իրենց զինվորականներին, այլև՝ վարձկան ահաբեկիչներին Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից ու Լիբիայից:

Արցախում ու Հայաստանում հրետանակոծվում են քաղաքաներ և գյուղեր, քաղաքացիականներ ու երեխաներ են սպանվում, օգտագործվում են արգելված զինատեսակներ, թշնամիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորում ռազմագերիների հանդեպ՝ գլխատելով ու մեր երկրի դրոշի մեջ փաթաթած գնդակահարելով նրանց: Այս ամենը նկարահանվում է ու ուղարկվում գերիների հարազատներին:

Մարդկային խիղճը վրդովվեցնող, տակնուվրա անող այս բարբարոսություններն օր առաջ պետք է կանգնեցնել:

Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ միջազգային ճանաչումը հանուն փրկության: Հակառակ դեպքում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, ինչպես դա եղավ 105 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ:

Ուրեմն դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից:

Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը մի՛շտ են ձեռք մեկնել հայերին, մեր ժողովուրդները մի՛շտ են առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով բարեկամություն արել:

Ուրեմն, խնդրում եմ, գործեք հիմա՛, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության, հանո՛ւն արդարության, հանո՛ւն Հայաստանի և Ֆրանսիայի անքակտելի բարեկամության»:

--00--ԱԹ