«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News 

Տիգրանյան

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Խորհուրդը լրացում է կատարել ԱԺ խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-001-Լ որոշման մեջ:

--00—ՄՀ