ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 108 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով՝ հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հարուցված վարչական վարույթների արդյունքում 31-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։

--00--ԱԹ