Մենք հայ ժողովրդի կողքին ենք. իտալացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

պատգամավոր1

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է պատգամավորների պալատում «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինիի խոսքը:

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում շուտափույթ խաղաղությանը վերականգնման համար քայլեր: Վերջ տալ ապակայունացնող վարքին, և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար»,- նշել է նա:

--00--ԱԹ