Մնացականյանն ու Բայրոմովը Վաշինգտոնում կլինեն ուրբաթ. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մնացականյանն ու Բայրոմովը Վաշինգտոնում կլինեն ուրբաթ: Դեռ եռակողմ հանդիպում չկա, առանձին կհանդիպեն Պոմպեոյին:

Չգիտեմ դուք ոնց, ես որևէ ակնկալիք չունեմ: Բայց նորից եմ կրկնում, Վաշինգտոնը պետք է աջակցի Մոսկվայի ջանքերին: Հուսամ առանձին հանդիպում կազմակերպելը Թրամփի վարչակազմի համար նախընտրական տրամաբանություն ունի, այլ ոչ թե զուգահեռ է Մոսկվայի ջանքերին:

Չեմ ուզում հավատալ, որ առանձին ջանքեր են ներդրվում, քանի որ դրանք կարող են խաչվել: Հիմա ինչպես մեզ, այդպես էլ եռանախագահներին միասնություն է հարկավոր»:

--00--ԱԹ