Մոնրեալի հայերը պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Կանադայի Մոնրեալ քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները կրկին հանրահավաք են անցկացնում։ Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն:

Ցուցարարները պահանջելով քաղաքային իշխանություններից և քաղաքագլխից ճանաչել Արցախի անկախությունը՝ «Ճանաչեք Արցախը», «Թուրքիան և Ադրբեջանն ագրեսորներ են» և այլ գրություններով պաստառներ են ցուցադրել:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոնրեալում ևս զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնրեալի քաղաքապետը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:

--00--ԱՀ