Մենք պաշտպանում ենք մեր խաղաղ ապրելու իրավունքը․ եթե անհրաժեշտ լինի, ես կմիանամ բանակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Արոնյան

«Իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եթե անհրաժեշտ լինի, ես կմիանամ բանակին»,- այս մասին Chess24 պարբերականին տված հարցազրույցում ասել է Լևոն Արոնյանը՝ ներկայացնելով Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը:

Արոնյանը նշել է, որ մենք պաշտպանում ենք մեր խաղաղ ապրելու իրավունքը: Յուրաքանչյուր հայի համար այս պահին սա է միակ մտահոգությունը:

«Ես վերադանում եմ և կանեմ ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում է երկրիս օգնելու համար»,- ասել է Արոնյանը:

Տեղեկացնենք, որ Արոնյանն այս հարցազրույցը տվել է Նորվեգիայում ընթացող առաջնության եզրափակչում Մագնուս Կառլսենի նկատմամբ տարած հաղթանակից մեկ օր անց:  

--00--ԱՀ