Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում խոցվել է թշնամական 5 ԱԹՍ․ Արցախի ՊԲ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական թվով 5 անօդաչու թռչող սարք:

Այս մասին հաղորդել է Արցախի ՊԲ-ն և հրապարակել հակառակորդի ոչնչացված ԱԹՍ-ն ցուցադրող տեսանյութ։

--00--ԱՀ