ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

շարմազ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվել է 168․am-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հոկտեմբերի 19-ի հանդիպումից մանրամասներ ներկայացնել։ 

Հարցին՝ ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում, Շարմազանովը պատասխանել է․ «Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի»։

Նշենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպել էին վարչապետի հետ։

--00—ԼՄ