Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է․ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

թանկյան

Ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը թվիթերյան միկրոբլոգում կրկին անդադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին, որի շրջանակում վնասվել են նաև դպրոցներ։

«Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է»,- գրել է ռոք երաժիշտը։

Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ ու կրթամշակութային հաստատություններ։

--00—ԼՄ