Չենք ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը․ Իրանի ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գն

Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն, գրում է «IRNA» գործակալությունը։

Ըստ պաշտոնյայի՝ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա, և կողմերին կոչ է արել պահպանել միջազգային կանոնները։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինվորականները հայ զինծառայող են գլխատել: Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ զինվորականներից մեկը զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը իրենց մոտ է, և որ նրանք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը հայտվել է նրա սոցցանցի էջում: 

--00—ԼՄ