Թուրքիան Արցախում կորցրել է 300-ից ավել զինծառայող. «Ռեալիստ» 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

զոհ

Թուրքական բանակը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում կորցրել է ավելի քան 300 զինծառայող։ Այդ մասին հայտնում է ռուսաստանյան «Ռեալիստ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Ամբողջ պատերազմի ընթացքում Բաքվից Թուրքիա է ուղարկվել  4 տրանսպորտային օդանավ՝ զոհված թուրք զինծառայողների մարմիններով։ Ամենահամեստ հաշվարկներով, խոսքը 300-ից ավել զինծառայողի մասին է։ Մահացածները էլիտար զորամիավորումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այդ պատերազմին։ Հետաքրքիր է, որ թուրքական հատուկ նշանակության զորքերի շատ սպաներ տիրապետում են հայերեն և ռուսերեն լեզուների։ Թուրքական օդուժը պարբերաբար աջակցում է իր զինվորականներին՝ հարվածներ հասցնելով Արցախի ՊԲ-ի դիրքերին», - ասել է «Ռեալիստի» աղբյուրը։ 

Ըստ պարբերականի՝ թուրքերը կռվում են ադրբեջանցիների համազգեստներով, սակայն նրանց հեշտ է իդենտիֆիկացնել փաստաթղթերով և բջջային հեռախոսներով։

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 11 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Չնայած պայմանավորվածություններին՝ ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Հավելենք, որ հեկտեմբերի 19-ին Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել բանակցային սեղանի շուրջ հանդիպելու և քննարկելու համար ԼՂ հարցը։

--00—ԼՄ