Ucom-ում խնդիրը  կապված է Եվրոպական մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News 

կապ

 Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Այս մասին հայտարարություն է տարածել  Ucom ընկերությունը։

«Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես Ձեզ անմիջապես կտեղեկացնենք: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- հայտնել են ընկերությունից: 

--00—ՄՀ