Երևանի ավագանին 49 մլն դրամ հատկացրեց «Երևանտրանս»-ի կայանատեղին մատչելի դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կայան

Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ որոշեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ:

Ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանի՝ փոփոխություններ լինելու են կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:

«Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակում, առաջարկվում է նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշել է Ներսեսյանը:

Նախագիծը դրական եզրակացություն է ստացել: Քվեարկության համար գրանցվել է 35 ավագանու անդամ, որոշումն ընդունվել է միաձայն:

--00—ԼՄ