Արցախի ապաստարաններում սննդամթերք և դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News  

Արցախ

Արցախի ապաստարաններում գտնվող մարդկանց անհրաժեշտ սննդամթերք և դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

«Հումանիտար օգնության բաժանման աշխատանքներում ներգրավված է նաև տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ ու բոլոր աշխատանքներին անմիջական մասնակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս