Վարձկանների զանգվածային կիրառումը տապալեց Ալիևի՝ Ղարաբաղը «վերադարձնելու» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News

Լապշա

Ղարաբաղյան հակամարտության ամենասկզբից էլ ենթադրում էի, որ Ադրբեջանի կողմից Սիրիայից և Աֆղանստանից իսլամիստների օգտագործումն ուղիղ ճանապարհ է դեպի այսպես կոչված «Ղարաբաղը վերադարձնելու» գործողության տապալումը, քանի որ քիչ մոտիվացված, անկանխատեսելի և Ալիևին ոչ հավատարիմ այս զինյալները յուղալի պատառ են հատուկ ծառայությունների համար։ Այս մասին գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Մի՞թե Իլհամ Ալիևը չի հասկանում, որ «միանգամյա օգտագործման» զինյալները ֆրանսիական հայտնի արտասահմանյան լեգեոն չեն կարող լինել։ Ի սկզբանե Ալիևի այս գաղափարը բավականին խելամիտ կարող էր թվալ, քանի որ, օտարներին այս հակամարտության մեջ ներգավելով, նա կկարողանար մեծ թվով զոհերի համար ժողովրդի բարկությունից խուսափել․ չէ՞ որ Ադրբեջանում որևէ մեկը չի սգա հազարավոր սիրիացի կամ աֆղանստանցի զինյալների մահվան համար։ 

Խնդիրն այն է, որ Ալիևը հաշվի չէր առել՝  Ադրբեջան է տեղափոխում ավազակների, որոնցից շատերը տեղեկություններ են տրամադրում ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան և իրանական աղբյուրներին։
Վարձկանների հավաքագրման փուլում Սիրիայում «ներդրվել» են տասնյակ գործակալներ, որոնք այսօր էլ տրամադրում են անհրաժեշտ օպերատիվ տեղեկություններ, որոնք ռազմի դաշտում օգնում են հայկական ուժերին։ Դրանով են նաև բացատրվում Ադրբեջանի կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստները։

  

Պատերազմից դեռևս մեկ ամիս առաջ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին Թուրքիայի նախաձեռնությամբ Ադրբեջան ուղարկելու համար Սիրիայից վարձկանների հավաքագրման մասին։ Տրամաբանական է, որ այնտեղ կարող էին հատուկ գործակալներ նույնպես տեղափոխվել։ 
 
Միանշանակ է, որ Բաքուն չի վստահում վարձկաններին, ուստի՝ փորձում է վերջիններիս հնարավորինս մեկուսացնել գործող բանակից, սակայն դա շատ բարդ գործընթաց է։ Նրանց անհրաժեշտ է զենք հասցնել, կերակրել, առաջադրանքները բացատրել և այլն։

Կիսագրագետ վարձկանները, իրենց հերթին, օգտվում են ժամանակակից տեխնիկական սարքավորումներից, ինչը թույլ է տալիս ադրբեջանական զորքերի տեղաշարժի և դրա մտադրությունների մասին շատ բան իմանալ։ 
 

 Այսօր արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Ալիևը վարձկանների շնորհիվ Ղարաբաղը «ազատագրելու» իր ծրագիրը զգալիորեն տապալել է»։  

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ