ՊՆ առժամանակ դադարեցնում է զինվորների առողջականի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

զինվորր

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:

Ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈՒ բուժ-տարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն: 

--00—ԼՄ