Խնդրում եմ չտրվել զգայունությունը թուլացնող նյութերի ազդեցությանը. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ադրբեջանական ԶՈՒ փոքր խմբեր հաճախ ներթափանցում են նույնիսկ շատ վաղուց չբնակեցված բնակավայրեր և նկարահանում տեսանյութեր, որոնք նախատեսված են ներքին լսարանի համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտական այս գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք, մեր հրամանատարները շատ լավ պատկերացնում են։ Ադրբեջանական ԶՈՒ նման բոլոր մուտքերն ու ելքերը ջախջախվում են մեր ստորաբաժանումերի կողմից»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը կայուն է և վերահսկելի, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։

«Այս մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, միտված են դիմացի պաշտպանությունն ու զգայունությունը թուլացնելուն»,- հավելեց նա։

ՊՆ ներկայացուցիչը խնդրեց չտրվել զգայունությունը թուլացնող նյութերի ազդեցությանը։

--00--ԱՀ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս