Ահաբեկիչների ներկայության տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ահաբեկիչ

Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:

Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին», - ասել է վարչապետը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս