Խուդաֆերինի մոտ Ադրբեջանի ԶՈՒ-ն մասնատվել է. թշնամին փախուստի է դիմել. «Волна Каспия»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

սահման

«Волна Каспия»-ն հոդված է հրապարակել ԼՂ-ում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ հայկական զինված ուժերը ԼՂ-ում անցել են հակահարձակման՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին նահանջել և բառացիորեն փախչել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի շրջանում՝ ադրբեջանական ուժերը մասնատելով 2 մասի:

«Փորձելով խուսափել հետագա ոչնչացումից՝ ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջում են։ Սակայն օղակում հայտնված ադրբեջանական հսկայական խմբավորմանը դա արդեն չի օգնի. նրանք շրջափակումից դուրս գալու շանս այլևս չունեն»,-գրում է աղբյուրը, ապա հավելում, որ եթե Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի այս գործողությունը հաջողությամբ պսակվի, վերջ կտրվի Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական ակտիվությանը:

«Նրան (խմբ.՝ Ադրբեջանի ԶՈւ-ին) չի մնա ո՛չ կենդանի ուժ, ո՛չ տեխնիկա, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ մոտիվացիա, և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, երես կթեքի իր անհաջող ադրբեջանցի դաշնակցից»,-գրում է աղբյուրը և կոչ ուղղում Ալիևի կողմից բռնի ռազմաճակատ ուղարկված Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին:

«Կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին ցանկացած հնարավորության դեպքում փրկել իրենց կյանքը, քանի որ ադրբեջանական բանակի կորուստները շատ մեծ են լինելու»,-եզրափակում է հոդվածագիրը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ԼՄ