Բժշկական անձնակազմն այս պահին 2 ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հասարակական

«Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել հակահամաճարակային կանոնները:

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ:

«ՀԻՇԵՔ`

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,-գրել է խոսնակը:

--0--ԿԿ