Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, հաղթանակի գրավականը ազգային միասնությունն է. Պողոսյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

թևան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը գրել է.

«Դիվանագիտական դաշտում նկատելի են կրակի դադարեցման կամ հումանիտար դադարի հասնելուն միտված գործընթացներ։

Դա էլ պատերազմի դիվանագիտական ճակատի մեր «բոյեր են»։ Նեցուկ կանգնենք մեր դիվանագիտական զորքերին։

Բայց կոչս մնալու է նույնը՝ մենք պարտավոր ենք պահպանել մեր զգոնությունը։ Թշնամին նենգ է և վստահել, թե այս անգամ կրկին չի փորձելու ժամանակ շահել և հարվածներ հասցնել, կլինի ամենամեծ բացը մեր կողմից։ Նույնիսկ մեկ րոպե ժամանակը մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր հաջորդ քայլերի համար։

Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը մեր ազգային միասնությունն է։

Աստված պահապան հայոց զինվորին և մեր ժողովրդին»։

--00--ԱԹ