Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

զրույց

Ի զարգացում ՌԴ նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և հակամարտության կայուն կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ:

--00--ԱԹ