Ադրբեջանը, էյֆորիայի ֆոնին, վախենում է տասնյակ հազարի մոտ դիակների ի հայտ գալուց. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված ուղերձում նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում մարտի են նետում իրենց վերջին ռեզերվները: 

«Առաջնագծում բավական բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում հակառակորդին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի մեծ կորուստներն են այն պատճառներից մեկը, որ այդ երկիրը հրաժարվում է հումանիտար հրադադարի հաստատումից:

«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն, արվեն հուղարկավորություններ: Ադրբեջանը վախենում է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին տասնյակ հազարի մոտ դիակների, մարմինների ի հայտ գալուց: Ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ ունեն, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական Bayraktar-ները: Հումանիտար հրադադարի արդյունքում կբացահայտվեն նաև վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- նշել է վարչապետը:

--00--ԱԹ