10 օրից կամ մեկ շաբաթից, կարծում եմ, պատերազմը կդադարի. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիվանագիտական «ֆրոնտի» աշխատանքը դրական է գնահատում: 24News-ի հետ զրույցում նշեց՝ բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում, հետևաբար ինչպե՞ս կարելի է մտածել, թե իշխանությունը հակառուսական տրամադրություններ ունի:

Նա այն տեսակետին է, որ եվրոպական կառույցներից նեղանալ ու խռովել պետք չէ: Ամեն բան, հավելում է, ինքնաքննադատությունից պետք է սկսել, հասկանալ՝ որտեղ ենք թերացել, որ հակառակորդը հարաձակվելու հնարավորություն է տեսել: Ըստ «Իմ քայլ»-ական պատգամավորի՝ մեկ շաբաթ կամ տասը օրից պատերազմը կդադարի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ