ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Արևելյան Միջերկրածովյան կղզու շուրջ Հունաստանի նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել, երբ մոտակայքում թուրքական նավը վերսկսել է իր սեյսմիկ հետազոտական աշխատանքները: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը։
Աղբյուրի ռազմական թղթակից Կոստաս Սարիկասը հայտնում է, որ հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Կաստելորիզո կղզու շուրջ՝ ի պատասխան տարածաշրջանում թուրքական Uruc Reis նավի գորոծողությունների:
Թղթակիցը նաև լուսանկարներ է հրապարակել, որում պատկերվում է պաշտպանիչ պատը:
Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը ևս մեկ անգամ սրվել է, երբ Անկարան հայտարարել է արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում հետազոտական գործունեության վերսկսման մասին:
--00--ԱՀ