Կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին․ Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

անդրեյ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:

Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:

Սիրելի՛ լոռեցիներ Այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած՝ դիմել Լոռու մարզպետարան և համայնքապետարաններ: Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից: Եվ ուրեմն՝ ի զեն»։

--00--ԱՀ