Վարչապետի կոչին հարձագանք՝ հազարավոր մեր եղբայրներ վաղվանից կմիանան առաջնագծի քաջերին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

ռոմանոս

Փառահեղ օրեր ենք ապրում, հարյուրամյակների կռի՛վ ենք տալիս: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 

«ՀՀ վարչապետի կոչին հարձագանք՝ հազարավոր մեր եղբայրներ վաղվանից կմիանան մեր առաջնագծի քաջերին՝ է՛լ ավելի մոտեցնելով մեր համազգային հաղթանակը, Արցախի սուրբ հողում մեկընդմիշտ ամրագրելու հայոց պետականությունը՝ որպես Հայ ժողովրդի անվտանգության և հարատևության բացառիկ երաշխավոր…

Հ.Գ. Վարչապետի կոչից ամենամեծ ոգևորությունն այստեղ է՝ Արցախում. աներկբա է՝ Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի անվտանգության ու բարեկեցության գրավականը Արցախ աշխարհի անառիկությունն է»,- գրել է Պետրոսյանը։

--00--ԱՀ