ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան օվա առթիվ ստացած շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար՝ այն անվանելով ծննդյան օրվա լավագույն նվերը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում։
Այդ մասին Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ծննդյանս օրվա լավագույն նվերը...
Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում «Հայոց ցեղասպանություն» առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։
Շնորհակալությո՛ւն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գրադարանին հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք»։
--00—ԼՄ