Կորոնավիրուսի 2306 նոր դեպք Հայաստանում․ համավարակի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամ կորոնավիրուսի 2306 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 70 836 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 568 մարդ, շարունակում է բուժվել 17 869-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 49 787 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1131 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 327-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 362 293քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 5189 է:

--00—ՄՀ