Գարեգին Բ-ն օրհնել է Արցախ մեկնող 6 քահանաներին և պատգամել օրինակ ծառայել քաջ մարտիկներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Հոկտեմբերի 22-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսչությունից և Գուգարաց թեմից Արցախ մեկնող վեց քահանաներին։

Նորին Սրբությունը պատգամեց արիության ոգով օրինակ ծառայել և զորավիգ լինել առաջնագծում հայրենի սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին։

--00—ԼՄ