Թույլ չտանք, որ վարակն առաջնագիծ հասնի. բժիշկները հիմա զինվորին են պետք. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

կորոնա

ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության տեսանյութ է տարածել՝ հորդորելով պահպանել համաճարակային կանոնները և թույլ չտալ, որ վարակը առաջնագիծ հասնի:

«Այս օրերին հարկավոր է առավել զգոն լինել:

Հիշե՛ք, որ առողջապահական համակարգը պատերազմի երկրորդ թիկունքն է: Մեր պատասխանատու քայլերով օգնենք մեր բժիշկներին: Հաճախակի լվանանք ձեռքերը, պահպանենք սոցիալական հեռավորություն և կրենք դիմակ:Թույլ չտանք, որ վարակն առաջնագիծ հասնի, իսկ հիվանդանոցային մահճակալները թողնենք ազատ:

Հիշե՛ք՝ բժիշներերը հիմա ավելի շատ զինվորին են պետք»,- ասված է նախարարության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 70 836 է։ Ապաքինվել է 568 մարդ, շարունակում է բուժվել 17 869-ը: Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 49 787 մարդ։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 1131 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 327-ի։

 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս