ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը»,- ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ հոկտեմբերի 20-ին ու 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Միջնորդների հերթական հանդիպումը նախատեսվում է վաղը՝ Վաշինգտոնում»,- նշել է նա:

--00--ԱԹ