COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում՝ օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

ՊՇՌ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղեկացնում է, որ օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:

«Հայաստան ժամանելուն պես կարող եք անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Թեստավորման սակագների և թստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներին»:

--00--ԱԹ