Դիվերսիոն խմբերը բնակավայրեր ու հանգուցային ճանապարհներ են փորձում ներխուժել. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամնակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ 

«Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։

--00--ԱՀ