Հայտնի է՝ Պոմպեոյի առանձին հանդիպումների ժամերը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News

․

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը։

Երևանի ժամանակով ժամը 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ ժամը 18:30-ին՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

--00--ԱՀ