«Երկնքի արքայություն, Սաշա՛». Հադրութում մոլոկանների համայնքից զինվոր է զոհվել. «WarGonzo»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

պատերազմ

Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվծառայող Ալեքսանդր Վասիլևիչ Նեչաևը: Այդ մասին հայտնում է «WarGonzo»-ն:

«Նա «Վագների» ինչ-որ մարտիկ կամ առասպելական Պսկովի դեսանտ չէր: Նա սովորական ռուս տղա էր մոլոկանների Լերմոնտովո գյուղից (գտնվում է Հայաստանում), որը զինվորական ծառայություն էր անցնում:

Նա մահացել է մի քանի օր առաջ՝ հերոսաբար պաշտպանելով Հադրութը: Այսօր Վասիլևիչ Նեչաևը թաղվեց:

Երկնքի արքայություն, Սաշա՛: Մենք հպարտանում ենք քեզնով, ռուս զինվոր»,-հայտնում է Տելեգրամի ալիքը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

--00—ԼՄ