Բայդենը հաղթել Է Թրամփի հետ եզրափակիչ նախընտրական բանավեճերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

աշխարհ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հաղթել Է Միացյալ Նահանգների վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերի եզրափակիչ փուլում, որը կայացել Է հոկտեմբերի 22-ի երեկոյան Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Բելմոնտ համալսարանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում ընտրողների հարցման արդյունքները, որն անցկացրել Է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 53 տոկոսը կարծում Է, որ Բայդենը հաղթող Է դուրս եկել Թրամփի հետ կայացած խոսքի մենամարտում: Այն կարծիքին, թե հաղթանակը տարել Է Սպիտակ տան ղեկավարը, կողմնակից Է ընտրողների 39 տոկոսը:

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (73 տոկոս) համաձայն Է այն կարծիքին, որ ԱՄՆ-ի նախագահն արժանի Էր դեմոկրատի քննադատությանը: Հարցվածների սոսկ կեսն Է (50 տոկոս) համարել, թե Թրամփը բավականին հիմքեր ուներ ընդդիմախոսի հասցեին պատասխան հարձակումների համար: Ըստ որում այն հարցին, թե երկու թեկնածուներից ում ելույթն Է ավելի շատ հարցեր հարուցում հնարավոր նախագահ լինելու լույսով, հարցման մասնակիցների մեծ մասը (55 տոկոս) նշել Է ԱՄՆ-ի գործող ղեկավարին: Բայդենի ապագա քաղաքական ուղեգծի վերաբերյալ կասկածանքներ Է հայտնել հարցվածների 41 տոկոսը:

Բանավեճերը վարողի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի պատասխաններում թեկնածուները, հարցման մասնակիցների կարծիքով՝ եղել են գործնականում միատեսակ համոզիչ՝ Բայդենի 50 տոկոսը Թրամփի 48 տոկոսի դիմաց: Ըստ որում ԱՄՆ-ի ղեկավարին հաջողվել Է հաղթանակը կորզել (Թրամփի 56 տոկոսը Բայդենի 44 տոկոսի դիմաց) տնտեսական թեմատիկայի վերաբերյալ բանավեճում: Սակայն մուս թեմաների շուրջը, ներառյալ կորոնավիրուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, ռասայական արդարության հարցերը, ընտրողները դեմոկրատի ելույթն ավելի համոզիչ են համարել:

Նեշվիլում հեռուստաբանավեճերը դարձան վերջինը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրություններից առաջ, որտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցչիների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԿԿ