Հակամարտությունը չի տեղափոխվել Հայաստանի տարածք, ՀԱԿՊ-ի ներգրավման մասին խոսելը կոռեկտ չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Պանկին

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ, ըստ ՌԴ ԱԳ նախարար Ալեքսանդր Պանկինի, առայժմ հակամարտությունն ընթանում է ԼՂ տարածքում և չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ուստի ՀԱԿՊ-ի ներգրավման մասին խոսելը կոռեկտ չէ:

«Հակամարտությունը չի տեղափոխվել տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա: Առայժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից ճանաչված չէ որպես իրենց տարածքի մի մաս և միգուցե չճանաչվի: ՀԱԿՊ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է»,-ասել է փոխարտգործնախարարը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

--00—ԼՄ