Շարունակական և խստացված ստուգայցեր Երևանում. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

․

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։ Առևտրի և սպասարկման որոշ օբյեկտներում արձանագրված խախտումների հիմքով կազմվել են արձանագրություններ, տրվել են խախտումների վերացման հանձնարարագրեր։

«Որոշ տնտեսվարողներ իրենք են մտահոգություն հայտնել, որ քաղաքացիներն անտեսում են դիմակ կրելու պահանջը, ուստի իրենք ստիպված են լինում հաճախորդին չսպասարկել:

Տնտեսվարողների շրջանում արձանագրվող խախտումները գործնականում նույնն են՝ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափումը, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները:

Ստուգայցերն ընթանում են ամբողջ հանրապետության տարածքում: Ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների նպատակը սահմանված նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է»,-ասված է ԱԱՏՄ-ի հայտարարության մեջ:

--00--ԱՀ