Թրամփը հայտարարել է՝ ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում առաջընթաց կա

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Նա նշել է, որ բանակցություններին մասնակցում է իբրև միջնորդ:

Թրամփը հայտարարել է, որ ձեռք է բերվել լավ առաջընթաց՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին հասնելու շուրջ բանակցություններում:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:

Երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

--00--ԱԹ