100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

շարամազ.

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Տեղեկանք

100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում։ Ավելին, 1920-ի նոյեմբերին ստորագրվեց Վիլսոնի «իրավարար վճիռը» /Տրապիզոնը, Էրզրումը, Վանը թղթի վրա անցնում էին Հայաստանին/, որը սակայն չխանգարեց թուրքերին գրավել Ալեքսանդրապոլը։ Բացի հայտարարություններից՝ որևէ ռազմական օգնություն Հայաստանը Արևմուտքից չստացավ։ Արդյունքում կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/ 1920 թ.դեկտեմբերի 2/:

100 տարի անց արձանագրենք. պետք է ապավինել սեփական  ուժերին և հայ-ռուսական դաշնակցությանը։

Այսօր հայ-թուրքական սահմանը և հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներ պաշտպանում է ոչ թե արևմուտքի, այլ ռուսական բանակը։ Իսկ թուրքական  էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է, որի տեղակայումը Հայաստանում երկարաձգվել է մինչև 2044 թ. Սարգսյան-Մեդվեդև 2010-ին կնքված արձանագրությամբ»,-գրել է Շարմազանովը:

--00—ԼՄ