Կանադայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել՝ ի աջակցություն Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում՝ Կանադայի խորհրդարանի առջև, Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին Հայաստանին իրենց համերաշխությունը հայտնելու համար: 

Ակցիայի մասնակիցները «Հայերը խաղաղություն են ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ» և «Կյանքն ավելի թանկ արժե, քան նավթը» պաստառներ էին բերել ու հայկական դրոշներ: Նրանք Կանադայի իշխանություններին հորդորեցին «ավելի նշանակալի դեր ունենալ Արցախի Հանրապետությունում խաղաղության ապահովման գործում»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս