Հովիկի և Մարիամի պսակադրությունն ուղերձ է աշխարհին. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

արայիկ հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կադրեր` Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրությունից: Լուսանկարներին կից` նա գրել է.

«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...

Երջանի՛կ լինեք»:

հարսանիք
հարսանիք1
հարսանիք2
հարսանիք3

--00--ԱԹ