Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում կարիք ունեցողներին. Արսեն Թորոսյանի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական անգամ կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Ընդհանուր առմամբ այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան՝ ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:

Սիրելի՛  ժողովուրդ, խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները»,-գրել է Թորոսյանը:

Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 75 523 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 425 մարդ, շարունակում է բուժվել 23 332-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 50 701 մարդ։ Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 12 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1157 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 333-ի։

--00—ԼՄ