Ռուսական ԶՈՒ-ն հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող նավթի մաքսանենգ շուկայի տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ռուսական ԶՈՒ-ն հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող նավթի շուկայի հիմնական տարածքը՝ մաքսանենգության կետրոնը: Հարվածի հետևանքով թուրք-սիրիական սահմանին խոշոր պայթյուն է եղել, ապա նաև՝ հրդեհ, գրում է almasdarnews.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմի հարձակման պատճառը դեռ հայտնի չէ, միայն հայտնի է, որ տարածքը Թուրքայի աջակցած սիրիական ռազմական խմբավորումների վերահսկողության տակ է: Այդ տարածքում է զտվել մաքսանենգ վառելիքը և ուղարկվել Հալեպի հյուսիս վաճառքի:

Առավել հավանական է համարվում այն վարկածը, որ ռուսական ԶՈՒ-ն փորձել է թույլ չտալ, որ հետագայում Սիրիայի ներսում այդ ուժերը բենզինի ճգնաժամից շահույթ ստանան:

--00—ԼՄ