Համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքները խստորեն վերահսկվում են. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ջուր

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։

Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱՏՄ-ի, մարզպետարանների, ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով համայնքներում խմելու ջրի որակական չափանիշերի ստուգմանը, ինչպես նաև ջրամբարների, ջրառների պահպանության ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր ու անելիքներ»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս