Խաղաղապահների տեղակայումն Ալիևին հարված կլինի, կնշանակի՝ իր բանակն ի զորու չէ լուծել հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Պատմաբան, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը վստահ է՝ Թուրքիան ոչ թե նպաստում է պատերազմի հանգուցալուծմանը, այլ թեժացում է այն: 24News-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ եթե պաշտոնական Անկարան Արցախում ընթացող պատերազմի միջոցով ցանկանում է սեփականաշնորհել Ադրբեջանը, ապա Ռուսաստանին այդ սցենարը ձեռք չի տա, որովհետև այդպիսով ահաբեկչական խողովակ կարող է բացվել դեպի Չեչնիա: «ՌԴ-ն չպետք է թույլ տա, որ Հարավային Կովկասում Թուրքիան որևէ ձևով խաղացող դառնա»,- ընդգծում է Դեմոյանը:

Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասով մեր զրուրցակիցը հետևյալ տեսակետն է հայտնում. «Խաղաղապահների տեղակայումն Իլհամ Ալիևին մեծ հարված կլինի: Դա կնշանակի, որ իր բանակն ի զորու չի լուծել հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս