Հրթիռակոծվել է Մարտունին ու Թաղավարդ համայնքը, ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

սմերչ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Գրադ» և «Սմերչ» կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։

Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ, ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։

Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս