Վարդան Պետրոսյանի ներկայացման հասութը կփոխանցվի համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News  

․

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երեկ և այսօր տեղի է ունեցել Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Այս ներկայացումը կբեմադրվի նաև հոկտեմբերի 26-ին և 27-ին՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայացումների ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

--00--ԱՀ